«Մունդիալ-1958». Շվեդիայում «ծնվեց» ֆուտբոլի լեգենդներից մեկը` Պելեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ«Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:

Մունդիալի պաստառը

Շվեդիան ընդունեց 1958 ԱԱ-ն. լեգենդար Պելեի «ծնունդը»

Ֆուտբոլի 1958 թվականի առաջնություն կայացավ Շվեդիայում: Մունդիալի 35 հանդիպումներն անցկացվեցին շվեդական 12 քաղաքների 12 մարզադաշտերում: Ընդհանուր առմամբ այս առաջնությանը հետևեց 819,810 հանդիսական: 22 օր ձգված Մունդիալում լավագույն ռմբարկու ճանաչվեց Ֆրանսիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Ժյուստ Ֆոնտեն, ով հեղինակեց 13 գնդակ: Մունդիալ-1958-ի հայտնությունը Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի 17-ամյաանդամ Պելեն էր: Առաջին անգամ որակավորմանը մասնակցեց Խորհրդային Միությունը։ 1958 թվականի և 2018 թվականի աշխարհի առաջնությունները մնում են այն բացառիկ Մունդիալները, որոնց ժամանակ Իտալիան չի անցել որակավորման փուլը: Մունդիալի պաշտոնական գնդակն էր «Top-Star VMbollen 1958» մոդելը։ Այն ընտրվել էր 102 թեկնածուներից փորձարկման արդյունքում` ՖԻՖԱ-ի չորս պաշտոնյայի կողմից: Մունդիալում երրորդ տեղը զբաղեցրին Ֆրանսիայի, իսկ 4-րդը` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ներկայացուցիչները…

ԱԱ-ի գնդակը

Եզրափակիչը…

Ֆուտբոլի այս աշխարհի առաջնության եզրափակիչում մրցեցին Շվեդիայի և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմերը: Մայրաքաղաք Ստոկհոլմի «Ռոսունդա» մարզադաշտում ներկա էր 49,737 հանդիսական: Բրազիլիայի ազգային թիմին հաջողվեց 5:2 հաշվովգերազանցել շվեդներին: Հենց եզրափակիչում էլ «ծնվեց» ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներիc մեկը` Պելեն, ով դուբլի հեղինակ դարձավ կարևորագույն այս խաղում: Պելեն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց եզրափակիչում. նա 17 տարեկան 249 օրական էր: Այս խաղում գոլի հեղինակ դարձավ նաև ամենատարեց ֆուտբոլիստը`35 տարեկան 263 օրական Լինդհոլմը:

Փաստեր

Առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հեռարձակվեց ամբողջ աշխարհում:

Սա միակ Մունդիալն էր, որտեղ հանդես եկան 4 բրիտանական թիմեր` Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի:

17-ամյա Պելեն երկրորդն էր ռմբարկուների շարքում խփած 6 գնդակի շնորհիվ:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

Հայերեն

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում