Չափազանց կարևոր է լինել Արցախում, զգալ ոգին ու պատասխանատվությունը. Զոհրաբ Մնացականյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում եղել և մնալու է Արցախն այնքան ժամանակ, քանի դեռ չլինի վստահություն, որ Արցախի անվտանգությունն ու զարգացումն ընթանում է իր բնականոն ուղով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախում լրագրողի հարցադրմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նորանշանակ նախարարն անդրադարձել է իր և Արցախի նախագահի հանդիպմանն ու նշել, որ քննարկել են հայության համար Արցախի դերի և այլ հարցեր: «Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, խոսել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացման մասին: Խոսել ենք նաև այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետև մեր ինքնության այս շրջանի պատմության կարևորագույն սյուներից Արցախն ամենակարևորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է»,-ասել է ԱԳ նախարարը:

Նա նկատել է, որ Արցախում այս շրջանում մարդիկ ապրում են յուրահատուկ պայմաններում, և դա չզգալը անընդունելի ու անկարելի է: «Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Եվ մեր համախմբվածությունը և մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարևոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը և կրել այդ պատասխանատվությունը»,-շեշտադրել է Զոհրաբ Մնացականյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը