#ԿինոՇաբթի. Բոլորովին նոր 3 ֆիլմ և 1 մուլտֆիլմ՝ հայկական կինովարձույթում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Այս անգամ ապրիլի 26-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել բոլորովին նոր 3 ֆիլմ և 1 մուլտֆիլմ:

«Շնչիր խավարում»

Անսպասելի երկրաշարժից հետո Փարիզը շրջափակում է մի մառախուղ, որը սպանում է ցանկացած էակի: Կենդանի մնացածների մի մասը բարձրանում է շենքերի տանիքներ՝ մաքուր օդի փնտրտուքով: Մարդիկ զրկված են հաղորդակցությունից, ջրից, սննդից: Միակ փրկող հանգամանքը հավատն է: Ֆիլմի հերոսներ Աննան և Մեթյուն ամեն ինչի պատրաստ են փրկելու իրենց դստեր կյանքը…

Ռեժիսոր՝ Դենիել Ռոբի, դերերում՝ Ռոմեն Դյուրիս, Օլգա Կուրիլենկո, Միշել Ռոբեն և այլք:

«Տեսիլք»

Ֆիլմի հերոսուհին 16-ամյա աղջիկ է, ով սիրահարվում է Ա անունով հոգուն: Այս ճանապարհորդող հոգին ամեն առավոտ արթնանում է այլ մարմնի մեջ, ամեն օր ապրում է այլ կյանքով: Եվ նա ամեն օր կրկին հանդիպում է աղջկան, ով փորձում է ինչ-որ ելք գտնել՝ հոգու կողքին մշտապես մնալու համար:

Ռեժիսոր՝ Մայքլ Սուքի, դերերում՝ Անգուրի Ռայս, Դեբի Ռայան, Մարիա Բելո և այլք:

«Ճշմարտություն կամ գործողություն»

«Ճշմարտություն կամ գործողություն» սովորական խաղը վերածվում է կյանքի և մահվան պայքարի, երբ ընթացքին խառնվում են գերբնական ուժեր։ Բավական է մասնակիցներից մեկը ստի կամ չկատարի գործողությունը, նրան սպառնում է դաժան մահ։ Ո՞վ կհաղթի այս դաժան խաղում:

Ռեժիսոր՝ Ջեֆ Ուոդլոու, դերերում՝ Լյուսի Հեյլ, Թայլեր Փոզի, Ուայոլեթ Բին և այլք:

«Սմեշարիկներ։ Դեժավյու»

Կրոշը որոշում է Կոպատիչի համար անմոռանալի ծննդյան տարեդարձ կազմակերպել։ Նա դիմում է «Դեժավյու» գործակալությանը, որն իր հաճախորդներին առաջարկում է անմոռանալի ուղևորություն ժամանակի միջով։ Սակայն պայմանագրի կետերին չհետևելու պատճառով բոլոր սմեշարիկները ցրվում են ժամանակի մեջ, և Կրոշը ստիպված է լինելու բոլոր ժամանակաշրջաններից հավաքել իր ընկերներին։

Ռեժիսոր՝ Դենիս Չեռնով:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը