Իտալիայի ռազմական ուղղաթիռն ընկել Է Միջերկրական ծովը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռը, որը մասնակցում Էր Mare Sicuro («Հանդարտ ծով») գործողությանը, լույս ապրիլի 6-ի գիշերը վարժանքների ընթացքում ընկել Է Միջերկրական ծովը, ինչի հետեւանքով զոհվել Է դրա անձնակազմի հինգ անդամներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 6-ին հայտնել Է ՌԾՈՒ-ի մամուլի ծառայությունը:
Խոսքը վերաբերում Է Borsini ռազմանավի SH 212 ուղղաթիռին: Մարտական մեքենայի կործանման պատճառը ներկայում պարզվում Է:
«Ուղղաթիռի անձնակազմի բոլոր հինգ անդամները դուրս են բերվել ծովից: Զինծառայողներից չորսի վիճակը լավ Է, մինչդեռ անձնակազմի անդամներից մեկը՝ Անդրեա Ֆացիոն, Borsini Է տեղափոխվել անգիտակից վիճակում եւ մահացել Է վերակենդանացման փորձերի ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ, հայտնել Է ՌԻԱ Նովոստին: