Միջազգային

Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ Է կործանվել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ Է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ Է կործանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայություններին: Միջադեպը ցերեկվա ժամը մոտավորապես 3-ին տեղի Է ունեցել Կենսան-Պուկտո նահանգի Չխիլգոկ գավառում (Սեուլից 300 կիլոմետր հեռավորության վրա):

F-15 կործանիչը վերադառնում Էր Տեգու քաղաքի բազա: Ինքնաթիռում եղել Է երկու օդաչու, նրանց ճակատագիրը պարզվում Է: Ինքնաթիռի կործանման վայր են ուղեւորվել հրշեջներ եւ ոստիկաններ: Սակայն որոնողափրկարարական աշխատանքները դժվարանում են թանձր մառախուղի պատճառով: Ականատեսների վկայությունների համաձայն, ռազմական ինքնաթիռն ընկել Է լեռներում, լսվել Է մի քանի պայթյուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում