Կալիֆոռնիայում ռազմական ուղղաթիռ Է կործանվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում կործանվել Է երկրի ծովային հետեւակի կորպուսի ուղղաթիռը, անձնակազմի չորս անդամները, ենթադրաբար, զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է KYMA-TV-ն:
«Ծովային հետեւակի կորպուսի CH-53E Super Stallion ուղղաթիռը կործանվել Է Էլ Սենտրո քաղաքի մոտ ապրիլի 3-ին ժամը մոտավորապես 14:35-ին (Երեւանի ժամանակով ապրիլի 4-ին ժամը 01:35-ին) ստանդարտ վարժանքների ընթացքում»,- ասված Է հայտարարության մեջ: Զինվորականների տեղեկատվության համաձայն՝ աղետի պատճառն առայժմ հայտնի չԷ: Ենթադրվում Է, որ միջադեպի զոհ են դարձել ուղղաթիռի անձնակազմի չորս անդամները, ընդ որում չի ճշտվում՝ արդյոք զոհվածները ծովային հետեւակայիններ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: