ՀՅԴ-ն հարգանքով կմոտենա վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու որոշմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ի համար զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում վերջինս չէր բացառել վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու հնարավորությունը: «Վարչապետի թեկնածու առաջադրելու օրերը մոտենում են, մոտ ժամանակներս խնդիրը վերջնական լուծում կստանա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը։

Նա ընդգծեց՝ Դաշնակցությունը երբեք չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում. «Մենք սահմանադրական փոփոխությունները դրանով չենք պայմանավորել: Մենք մեր «այո»-ն ասել ենք՝ անկախ նրանից, հետագայում Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՝ ոչ», - նշեց նա։

Ռուստամյանն անհրաժեշտություն որակեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վերջինս իր փորձը պետք է փոխանցի երիտասարդ քաղաքական լիդերներին։«Սերժ Սարգսյանն ունի հսկայական փորձառություն, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Ես դրական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը համարում է իր թիվ մեկ գործը՝ այդ փորձը հաջորդ սերունդներին փոխանցելը։ Եթե որևէ մեկին թվում է, որ նոր մեկը կգա՝ անկախ իր ունեցած գիտելիքներից և ունակություններից ու լուրջ խնդիրների առջև չի կանգնի, ապա նա չարաչար սխալվում է։ Փորձը շատ մեծ նշանակություն ունի այս պրոցեսների մեջ», - ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Ռուստամյանը նաև ընդգծեց, որ հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես՝ ՀՀ-ում տիրող միանձնյա ղեկավարման համակարգի փոփոխությունն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէին կարող տեղի ունենալ։«Այդքանը մենք համարում ենք բավարար, որ հարգենք թե՛ նրա անձը, թե՛ նրա կայացրած որոշումները», - ասաց Ռուստամյանն՝ ընդգծելով, որ վարչապետի թեկնածու առաջարկելու իրավունքը Հանրապետականինն է, և եթե նրանք առաջարկեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա ՀՅԴ-ն հարգանքով կմոտենա այդ որոշմանը։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում