Չարենցի պոեզիան հաղթահարման պոեզիա է. Միլիտոնյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 190-ամյակը նշվեց Երևանում գրողի արձանի մոտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա գրողի պոեզիան բնորոշեց որպես հաղթահարման, դեպի արևը գնացող, հզոր էներգիա կրող պոեզիա։

«Մենք ամեն տարի այստեղ՝ նրա արձանի մոտ, շնորհավորում ենք հայ մեծ բանաստեղծի ծնունդը։ Մեծ ուժի, մեծ տաղանդի, հանճարի շնորհը կրող բանաստեղծ է Եղիշե Չարենցը։ Բոլորս, կարդալով նրան, ստանում ենք հզոր էներգիա և՛ այսօրվա, և՛ վաղա համար, որովհետև պոեզիան, գրականությունը անցյալում չեն մնում»,- նշեց Միլիտոնյանը և հավելեց, որ կարդալով Չարենց՝ մարդ ինքն իրեն կարող է ուժեղացնել և դառնալ գեղեցիկ մարդ։

Գրողների միության նախագահն անհրաժեշտ է համարում երեխաների շփումը գրականության, մշակույթի, հայ մեծերի հետ, որպեսզի նրանք պահպանեն իրենց ինքնությունը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի տարբեր դպրոցի աշակերտներ, ովքեր արտասանեցին Եղիշե Չարենցի բանաստեղծությունները։

Հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցը (իսկական անունը՝ Եղիշե Սողոմոնյան)՝ ծնվել է 1897 թվականիմարտի 13-ին Կարս քաղաքում։

Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը,Կարսեն գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծացել են չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում մինչ օրս կանգուն է Չարենցի տունը։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։1908-1912թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։

1912թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ1914թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու«Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը՝ նվիրվածԱստղիկ Ղոնդախչյանին, և ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ 1915թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկին և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

1914թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։

Հաջորդ տարի՝1915թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։1916թվականին Թիֆլիսում լույս է տեսնում«Դանթեական առասպել»պոեմը։

1923թվականին լրացել է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշել է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի տեղի չի ունեցել։1935թվականից սկսած Չարենցի դեմ ուղղված հալածանքները խորանում են։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։1936թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է՝ չհասնելով դատավճռի կայացման։ Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, նրան թաղել են գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու,ԵրևանիցԷջմիածին տանող խճուղու ձախ կողմում,Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի նախարարության պանսիոնատի այգու քարքարուտների մեջ։

Հայերեն