Մշակույթ

Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» տարազի և արհեստների միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

Մեղրիում կանցկացվի  «ՏԱՐԱԶֆեստ»     տարազի և արհեստների միջազգային փառատոնը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 4–7-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ-Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը:

«ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը:

Այս տարի փառատոնը միավորում է պատվիրակությունների, դիզայներների և վարպետների ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:

Փառատոնի ծրագիրը իր մեջ ներառում է ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ, միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների ներկայացում, վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք -ավանդական արհեստների,  տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026»-ը ոչ միայն ազգային ինքնության ու դարավոր ավանդույթների արժևորման հարթակ է, այլև յուրօրինակ մշակութային կամուրջ, որը միավորում է տարբեր ժողովուրդների՝ արվեստի, գույների և ավանդական զարդանախշերի ընդհանուր լեզվով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում