Տարածաշրջանային

Պաշտոնական Բաքվին նյարդայնացրել է Արցախի նախագահի այցն ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

Պաշտոնական Բաքվին նյարդայնացրել է Արցախի նախագահի այցն ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ նյարդայնացրել է պաշտոնական Բաքվին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ արտգործնախարարությունում Սեկուտային բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի առնչությամբ:

Պաշտոնական Բաքվին մասնավորապես դուր չի եկել այն փաստը, որ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի ադմինիստրատիվ շենքում:

Խնդրի առնչությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ևս հանդիպումներ է անցկացրել պետդեպարտամենտում՝ իրենց դժգոհությունը հայտնելով այցի հետ կապված:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում