Միջազգային

ՌԴ-ն Թուրքիայի խնդրանքով արագացրել Է Ս-400-ի մատակարարման պարտավորագրի իրականացումը

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Թուրքիայի խնդրանքով արագացրել Է Ս-400-ի մատակարարման պարտավորագրի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Թուրքիայի խնդրանքով ավելի արագ կկատարի Ս-400-ի մատակարարման պարտավորագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի նախագահի ռազմատեխնիկական համագործացության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը: «Պարտավորագիրն ստորագրված Է, այն կատարվում Է: Թուրքական կողմը մշտապես ցանակություն Է հայտնել արագացնելու դրա կատարումը, այստեղ մենք օպտիմալ տարբերակ գտանք, ընդառաջ գնացինք, որպեսզի արագացնենք պարտավորագրի կատարումը»,- ասել Է Կոժինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մատակարարումը կսկսվի 2020 թվականի սկզբին»,- հայտարարել Է նախագահի օգնականը: Ավելի վաղ «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտնել Է, որ Թուրքիան ձեռք Է բերում չորս դիվիզիոն Ս-400, պարտավորագրի գումարը կազմում Է 2,5 միլիարդ դոլար: Առաջին մատակարարումները պլանավորվում Է սկսել 2020 թվականի մարտին: Մինչդեռ 2017 թվականի նոյեմբերին զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլիին, հայտնել Էին, որ Ռուսաստանն Անկարայի կողմից գնված Ս-400 առաջին զենիթային հրթիռի համալիրը Թուրքիային կհանձնի 2019 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում