Միացյալ Նահանգներ

ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ. CNN

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ. CNN

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ ներդրումային տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրների։

Ըստ լրատվամիջոցի զրուցակիցների՝ կողմերը քննարկել են ամերիկա-ռուսական համագործակցության և Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։

Աղբյուրները նշել են, որ Դմիտրիևը Նյու Յորքում է՝ շարունակելու խաղաղության հաստատման ջանքերը և ՌԴ-ԱՄՆ երկխոսությունը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ բանագնացների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Մոսկվայում։

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել էին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում