Եվրոպա

Մոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. Moldpres

1 րոպեի ընթերցում

Մոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն սեպտեմբերի 24-ին դատապարտել է Ուկրաինայի դեմ իրականացված զանգվածային հարձակման ընթացքում ռուսական չորս անօդաչու թռչող սարքի կողմից Մոլդովայի Հանրապետության օդային տարածքի խախտումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Նախագահը միջադեպը որակել է որպես Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքների լրացուցիչ տարածում դեպի Մոլդովայի Հանրապետություն։

«Այս առավոտ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակումը կրկին հասավ Մոլդովա. ռուսական չորս անօդաչու թռչող սարք խախտեց մեր օդային տարածքը, և առնվազն մեկը պայթեց հյուսիսում», - գրել է պետության ղեկավարը X հարթակում։

Սանդուն դատապարտել է Ռուսաստանի սանձազերծած պատերազմը և ընդգծել, որ այն վտանգ է ներկայացնում եվրոպական անվտանգության համար։

«Ռուսաստանի պատերազմը վտանգի տակ է դնում ամբողջ Եվրոպան։ Մենք դատապարտում ենք այս պատերազմը և սատարում ենք Ուկրաինային», - ասել է նախագահը։

Ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունների նման բարձր ձայներ են լսվել Թոլդանեստի և Ֆլորեշտի շրջաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում