Երևանյան բեսթսելեր 4/99. «Սովորական երկիր», «Ուխտագնացություն Արևելք», «Վիլ-Էվրար» գրքերն ամենավաճառվածներից են

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում էՎարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ»գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»վեպը երկրորդն է: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Չորս հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է զբաղեցրել գերմանացի գրողՌիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափին սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Օսկար Ուայլդիհանրահայտ«Դորիան Գրեյի դիմանկարը»առեղծվածային ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և չորրորդն է: Այն գրողի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։ Անգլերենից թարգմանել է Ռիմա Խաչատրյանը, խմբագրել՝ Աշոտ Գաբրիելյանը:

Հինգերորդ հորիզոնականում երիտասարդ և խոստումնալից գրողԷդգար Կոստանդյանի «Սովորական երկիր»վեպն է: Այն հեղինակի երրորդ գիրքն է:

Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արևելք» ստեղծագործությունը վեցերորդն է: Այն թարգմանել

է Աշոտ Ալեքսանյանը: Հեղինակը գրքում առավելապես ի ցույց է դրել իր թերություններն ու դժվարությունները, քան թե հավատը, որը, չնայած թուլություններին, հնարավոր է դարձրել իր կյանքը: «Ես այն զուտ բանաստեղծորեն ձևակերպել փորձեցի «Ուխտագնացություն Արևելք» գրքում»,-նշել է Հեսսեն:

ԷրիխՄարիաՌեմարկի«Երեքընկեր»վեպը զիջել է իր դիրքերը և յոթերորդն է: Այն պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել էՎանուհի Բաղմանյանը,խմբագրել է Լուսինե Համբարյանը:

Ութերորդ տեղում Մարկ Արենի նոր «Վիլ-Էվրար» ստեղծագործությունն է: Պիեսի հերոսներն են Կոմիտասը, շախմատիստներ Շպիլմախերը, Ալյոխինը, կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը, հոգեբույժ Էդմոնդ Ֆորսթերը: Գրքի բացահայտումներից մեկն այն է, որ Ֆորսթերն Առաջին համաշխարհային պատերազմի վերջին՝ 1918 թվականի հոկտեմբերին, աչքերից վիրավոր Հիտլերին բուժելու համար նրան բացառիկ անձ լինելու միտք էր ներշնչել: Հիտլերը, հավատալով իր բացառիկությանը, որոշում է նվաճել աշխարհը: Հետևանքը՝ տասնյակ միլիոնավոր զոհեր, ավեր, ավար… Եվ հոլոքոստ… Էդմոնդ Ֆորսթերը 1921 թվականին մահապատժից փրկեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանին՝ պնդելով, որ սպանություն կատարելիս մեղադրյալի կամքն ազատ չէր: Ցեղասպանության զոհերից հանճարեղ երաժիշտ Կոմիտասի ապաստանն է Վիլ-Էվրար բուժարանը նրա կյանքի վերջին տարիներին: Այստեղ բացահայտվում է, որ նրա երաժշտությունը, գեղագիտական բարձր հատկանիշներից բացի, ունի նաև ամենաուղիղ իմաստով հոգի բուժելու հատկություն: Գիրքը թարգմանել է Հովհաննես Այվազյանը:

Բրազիլացի հանրահայտ գրողՊաուլու Կոելյուիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» վերադարձել է մեր աղյուսակ և իններորդն է:Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ»վեպը: Այն պատմություն է բարձր սարերում ծվարած մի գյուղի և նրա փոքրաթիվ բնակիչների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ խենթ է, մի քիչ փնթփնթան, և որոնցից յուրաքանչյուրի հոգում իրական գանձեր են թաքնված: Ռուսերենից թարգմանել է Նաիրա Խաչատրյանը, խմբագրել է Հայարփի Խաչատրյանը:

* Այս շաբաթվա «Երևանյան բեսթսելեր» նախագծի երրորդ հորիզոնականում պետք է հայտնվեր Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» գիրքը: Այն վաճառվել է 88 օրինակով: Տվյալները կանխավ չեն ընդգրկվել ցանկում, քանի որ գրախանութներից մեկը թյուրիմացաբար մեզ չի փոխանցել այդ արդյունքը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Վարդգես Պետրոսյան

«Ապրած և չապրած տարիներ»

Դարակ 135
2 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 114
3 +4

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 49
4 +7

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 40
5 Նոր

Էդգար Կոստանդյան

«Սովորական երկիր»

Հեղինակային հրատ. 35
6 Նոր

Հերման Հեսսե

«Ուխտագնացություն արևելք»

Անտարես 31
7 -2

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Երեք ընկեր»

Էդիթ Պրինտ 30
8 Նոր

Մարկ Արեն

«Վիլ-Էվրար»

Բուկինիստ 30
9 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 27
10 *

Նարինե Աբգարյան

«Երկնքից երեք խնձոր ընկավ»

Օրակուլ 24

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում