Լույս է տեսել «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրները» գիրքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագետ Արծրունի Սահակյանն իր երկար ուսումնասիրություններից հետո գիտնականների, ընթերցողների դատին հանձնեց «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրները» գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 15-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրները» ներառում է երկու մենագրություն, որի մի մասն ամբողջությամբ նվիրված է միջնադարյան հեքիաթներին, որոնք հեղինակը տարիներ շարունակվ հավաքել է, նկարագրել և արժևորել, մյուս մասը՝ խաչքարին:

«Շատ եմ հավանում Սահակյանի ուսումնասիրության մեթոդաբանությունը, որովհետև մեր երկրում շատ քչերն են այս կամ այն կերպ նկարագրված մշակութային տեքստը ներսից կարդալով, խորքից մշակելով ու կարևորելով ներկայացնում: Նա ամեն անգամ նորություն է բերում»,-նշեց Ավետիսյանը:

Արծրունի Սահակյանն ասաց, որ այս գիրքն իր համար շատ սիրելի է, քանի որ ունի հին պատմություն, գրվել է վաղ ժամանակ և զերծ չէ թերություններից: «Ցանկացա հեքիաթների վաղ ժամանակների գրառումներին ծանոթանալ: Սկզբում չէի գիտակցում, որ այստեղ լուրջ բանագիտական խնդիրներ կան: Թերահավատները շատ էին և ասում էին, որ գրավոր մշակույթը դժվար թե կապ ունենա հեքիաթի հետ, քանի որ այն կիրթ կրոնավոր մարդկանց մշակույթն է ներկայացնում. Ինչու՞ պետք է նրանք հեքիաթները գրի առնեն»,-շեշտեց նա ու հավելեց, որ նրանք սխալվում էին:

Հետազոտությունների արդյունքում Սահակյանը ներկայացրել է 50-ից ավելի հեքիաթների սյուժեներ, որոնք շատ են պատմվել նաև 19-20-րդ դարերում: Նա ընդգծեց, որ շատ հետաքրքիր է իմանալ, թե տարբեր միջադեպերը, որոնք նաև մեր օրերում են կատարվում, ինչպես են հեքիաթների միջոցով ներկայացվել միջնադարում:

Անդրադառնալով խաչքարերին՝ նա նշեց, որ աշխատում էր գրքի վրա, երբ խաչքարը դիտարկվում էր, որպես մաքուր հնագիտական թեմա, քանի որ մինչ այդ խաչքարերի մասին միայն հնագետներն էին խոսել: «Առարկան հնագիտական էր, բայց մեթոդը՝ ոչ: Հայկական բնակավայրերից, գաղթավայրերից անպակաս խաչքարը, մի բան ինձ հուշեց, որ այն սովորական նյութական մշակույթի հուշարձան չէ, այն պետք է ներծծված լինի ողջ հայ հոգևոր կյանքով: Դա հասկանալու համար, որոշեցի լրացուցիչ աղբյուրներ ներգրավել հետազոտության մեջ: Եթե խաչքար, ապա խաչ. սկսեցի խաչի ընկալումների վերաբերյալ ուսումնասիրություններ փնտրել և եկա, հասա նրան, որ Հայաստանում կար խաչի պաշտամունք: Մնում էր մի բան ավելացնել, որ Հայաստանում կար ժողովրդական խաչապաշտություն: Ես ցույց տվեցի, որ ժողովրդական քրիստոնեությունն ունի իր առանձնահատկությունը. դա խաչապաշտությունն է»,-եզրափակեց Արծրունի Սահակյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում