Միջազգային

Բավական է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա. Աֆրինում բնակվող վերջին հայը դիմել է Թուրքիային

3 րոպեի ընթերցում

Բավական է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա. Աֆրինում բնակվող վերջին հայը դիմել է Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական Mezopotamyaajansi.com լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել սիրիական Աֆրինում բնակվող վերջին հային` մասնագիտությամբ երկաթագործ Հարութ Գևորգին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 61-ամյա Հարութ Գևորգը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Էզազ, Հալեպ ապա Աֆրին տեղափոխված Այնթափցի հայերի հետնորդներից է:

«Մենք 1915 թվականին Թուրքիայից աքսորվել ենք այստեղ: Ցեղասպանության ժամանակ եկել ենք Էզազ, ապա՝ Հալեպ, դրանից հետո` Աֆրին: Այստեղ ինձնից բացի բազմաթիվ հայ ընտանիքներ կային, բայց հիմա մենակ ես եմ մնացել: Այդ հայերի մի մասը պատերազմի պատճառով արտագաղթել են, մեծ մասն էլ զոհվել: Թուրքիան, ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա սպանում է կանանց և երեխաներին: Արդեն 100 տարի է՝ Թուրքիան շարունակում է իր հարձակումները»,- գործակալության հետ զրույցում նշել է Հարութ Գևորգը:

Աֆրինում մնացած վերջին հայը նշել է, որ Աֆրինը Սիրիայի այն եզակի շրջաններից է, որ պատերազմ չէր տեսել: Նա Թուրքիայից պահանջել է դադարեցնել սկսած արյունահեղությունը, այնուհետև մայրենի լեզվով դիմել միջազգային հանրությանը:

«Բավական է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա, Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր, ինչո՞ւ եք փորձում մարդկանց համար ապաստարան դարձած այս քաղաքը ոչնչացնել: Մենք Թուրքիայում մեր հայրենի տներից արտաքսվեցինք և այստեղ եկանք: Հիմա փորձում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս հարձակումներն ու պատերազմը դադարեցվեն: Թող բոլորը լսեն մեր ձայնը, մեր կոչն ուղղված է բոլոր ժողովուրդներին»,-խոսքը եզրափակել է Հարութ Գևորգը:

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանը արդեն 19 օր է գտնվում է Թուրքական զորքի հարձակումների տակ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Անգլիայում գործող Մարդու իրավունքների հետազոտման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների հետևանքով մահացել է քաղաքացիական 68 անձ, այդ թվում և 21 երեխա:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի արևմուտքում գտնվող թիրախի

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Մերձավոր Արևելք

Իսրայելական տանկերը նորից մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

Քաղաքականություն

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում