ՀՅԴ-ն ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը համապետական ընտրություններում գործող ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու առաջամարտիկը հենց ՀՅԴ-ն է եղել: «Մենք երբեք չեն հրաժարվել մեր մոտեցումներից։ Բայց, տուրք տալով նրան, որ համախոհություն պիտի ձևավորվի 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ, ասացինք, որ հանուն դրա համաձայն ենք այդ տարբերակին, բայց առաջարկվող ռեյտինգային ձևը մեր համար անընդունելի էր։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք մեր կոալիցիոն գործընկերոջը։ Նրանց համար զարմանալի չի, որ մենք դեմ ենք գործող կարգին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուստամյանը։

Վերջինիս խոսքով՝ հարցն այն է, թե ինչպես պետք է ընտրակարգի վերաբերյալ փոփոխություններ անել։ Ռուստամյանն ընդգծեց, որ Դաշնակցությունը կոալիցիոն համաձայնագրում անդրադարձել է դրան։ «Կոալիցիան պետք է կատարելագործի ընտրական օրենսգիրքը, որի մեջ մենք մեր հանրապետական գործընկերոջ հետ ունենք խնդիր։ Մենք ասում ենք, որ սա դասականից շեղում է՝ ռեյտինգը պետք է վերաբերի անձանց, ոչ թե տարածքների։ Մեր մոտ սկզբում տարածքների ռեյտինգավորում է տեղի ունենում, հետո դրա մեջ ըստ տարածքների ձեռք բերած ձայների՝ բաշխվում են մանդատները, որն առաջացնում է այնպիսի անարդարություն, որպիսին դուք այսօր տեսնում եք», - ասաց պատգամավորը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը հանդես է եկել ռեյտինգային ընտրակարգը վերացնելու օրենսդրական նախաձեռնությամբ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՅԴ-ին կոչ է արել միանալ իրենց նախաձեռնությանը և դրա շուրջ կոնսենսուս ձևավորել:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան