Հասարակական

Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 60 չվերթ չեղարկվել կամ ուշացել է վատ եղանակի պատճառով, Երևանից ևս հետաձգումներ կան

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 60 չվերթ չեղարկվել կամ ուշացել է վատ եղանակի պատճառով, Երևանից ևս հետաձգումներ կան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի երեք օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով փետրվարի 3-ին հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել շուրջ 60 չվերթ: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը` հղում կատարելով «Յանդեքս.ժամանակացույց» ծառայությանը: Համաձայն ռուսական լրատվամիջոցի` Մոսվայի ժամանակով 11:35-ի դրությամբ` Շերեմետևո օդանավակայանում գրանցվել է 29 չվերթի ուշացում, Վնուկովոյում` 13, Դոմոդեդովոյում` 12-ն ուշացել է, 14-ն էլ` չեղարկվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Արմենիա» միջազգային օդանավակայանների կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 3-ի համար 14:50-ի դրությամբ նախատեսված է 7 չվերթ դեպի Մոսվկա: Դրանցից երեքը, որոնք նախատեսում են վայրէջք կատարել Դոմոդեդովո օդանավակայանում, նշված ժամանակից ուշ են թռչելու, մյուսների դեպքում, ըստ ցուցատախտակի, ուշացումներ չեն նախատեսվում:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 3-ին մայրաքաղաք Մոսկվայում և Մոսկովյան շրջանում սպասվում է ուժեղ, թաց ձյուն, քամու ուժգնացում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում