Առաջիկա օրերին հանրապետությունում արևային եղանակը կպահպանվի. Երևանում սպասվում է +14 աստիճան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 3-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա հինգ օրերին մայրաքաղաքում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +11…+14-ի սահմաններում: