Հակոբ Սերոբյանն ամփոփեց անցնող տարին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է 2017 թվականի արդյունքներից:

«Մարմնամարզիկների համար 2017 թվականը հաջող էր: Մեդալների քանակով նախորդ տարին ավելի լավ էր, սակայն այդքան գոհ չէինք, որքան այս տարի: Մեր առաջադրանքն էր, որ անենք այն, ինչ կարող ենք: Արդյունքները կարևոր են, բայց տղաների համար առավել կարևոր է, որ անեն՝ ինչ կարող են: Իմ միակ ափսոսանքը կապված է Եվրոպայի առաջնությանն Արթուր Թովմասյանի մասնակցության հետ: Քանի որ նա կարող էր արծաթե մեդալակիր դառնալ: Երիտասարդներն էլ լավ արդյունք գրանցեցին: Ես գոհ եմ»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով` վերջին տարիների ուշադրությունը մարմնամարզության նկատմամբ մեծացել է: «Անկախ Հայաստանի պատմության մեջ մենք առաջին անգամ մասնակից ունեցանք նաև բազմամարտում: Այդ մարզիկն Արթուր Դավթյանն էր: Սակայն խնդիրն այն է, որ մենք, պայմանների բացակայության պատճառով, չենք կարողանում բարդացնել մեր վարժությունները: Հաջորդ տարվա մեր առաջին խնդիրը Եվրոպայի առաջնությանը թիմով մասնակցելն է: Պետք է վարկանիշ ձեռք բերենք, որ 2019 թվականի Եվրոպական խաղերին մասնակցենք թիմով: 2018 թվականը կլինի այլ կերպ, քան նախորդներն էին: Այլ կլինեն Հայաստանի առաջնության օրերը, քանի որ փոխվել են նաև աշխարհի առաջնության օրերը»,-ասաց Սերոբյանը:

Մարմնամարզիկները պլանավորում են հաջորդ տարի ուսումնամարզական հավաք անցկացնել Վրաստանում, որին կմասնակցեն նաև երիտասարդական թիմի անդամները:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից