Վատ եղանակի պատճառով «Աէրոֆլոտը» ավելի քան 60 չվերթ է չեղարկել, նաեւ դեպի Երևան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան առատ տեղումների պատճառով «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից 60 չվերթ է չեղարկել, 35 չվերթ հետաձգվել է:Հետաձգվել են չվերթները դեպի Երեւան, Բեռլին, Հռոմ, Վարշավա, Օսլո, Թել-Ավիվ եւ այլ քաղաքներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիա 24»-ը, Ռուսաստանի օթերևութաբանական կենտրոնը հայտարարել է վտանգավորության դեղին աստիճան։ Նշվում է, որ ձյան առատ տեղումները Մոսկվայում շարունակվելու են:
«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ մի շարք քաղաքաներից դեպի Երեւան տարբեր ավիաընկերությունների կողմից սպասարկվող չվերթներն ուշացումով են ժամանել, այդ թվում Մոսկվայից, Ռոստովից, Կրասնոդարից: