Մշակույթ

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը տոնում է հիմնադրման 80-ամյակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը տոնում է հիմնադրման 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը նշում է հիմնադրման 80-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ առիթով դեկտեմբերի 5-ին երգչախումբը պատրաստվում է հոբելյանական համերգի:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: 1961 թվականի սեպտեմբերից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

Երգչախումբը գործունեություն է ծավալելՀայաստանիբոլոր շրջաններում: Հայաստանից դուրս հանդես է եկել 180 քաղաքներում՝ 820 համերգով: Նյու Յորքում,Լոնդոնում Փարիզում, Պրահայում,Բեյրութումև այլուր 27 լեզուներով երգել էհայև համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով:Երգացանկը հարուստ է Բախի, Հենդելի, Մոցարտի, Վերդիի, Բեթհովենի,Չայկովսկու և ուրիշների ստեղծագործություններով: Երգչախումբը ձայնագրել է Եկմալյանի և Կոմիտասի պատարագների սկավառակներ:

1969 թվականին երգչախմբին շնորհվել է «ակադեմիական» կոչումը, իսկ 2012 թվականի նոյեմբերին 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ազգային» կոչում:

1980թվականին Մոսկվայում օլիմպիական խաղերի մշակութային միջոցառումների շրջանակում, միության բոլոր անվանի խմբերի մրցակցության արդյունքում երգչախմբի կատարմամբ հնչեցված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ճանաչվել է լավագույնը, իսկ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն արժանացել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանին։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ գործունեության ձայնագրություններից մեկը Փարիզում արժանացել է Գրան Պրիի։ Երգչախումբն արժանացել է նաև ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների, Մխիթարյան միաբանության և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի և շատ այլ շքանշանների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում