1 րոպեի ընթերցում
Հունաստանում մի ամբողջ շաբաթ Է՝ հորդառատ անձրեւներ են տեղում, որոնք հեղեղումների պատճառ են դարձել: Ատտիկայում նոյեմբերի 15-ին տարերքի զոհ Է դարձել 16 մարդ:
«Էքստրեմալ եղանակային երեւույթների պատճառով եւ հանուն սովորողների անվտանգության Ատտիկայի նահանգապետը կրթության նախարարույթան հետ խորհրդակցելուց հետո որոշեց, որ վաղը Ատիիկայի բոլոր դպրոցները փակ կլինեն»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ուսումնական պարապմունքները չեղարկված են տարրական եւ միջնակարգ կրթության դպրոցներում: Պիրեյում փակ կլինեն նաեւ մանկապարտեզները: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ Է հայտարարել. շենքերի վրա խոնարհված են պետական դրոշները, չեղարկվել են հասարակական միջոցառումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: