Մամեդյարովը համաձայնել է Վիեննայում հանդիպել Նալբանդյանի և ՄԽ համանախագահների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպման ավարտից հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ բանակցություններն ունեցել են կառուցողական և հիմնային բնույթ, քննարկվել են բոլոր առաջարկները, որոնք ԼՂ հակամարտության բանակցային սեղանին են:

«Ադրբեջանական կողմը գոհ է քննարկումներից»,- հայտնել է նա:

Հաջիևը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում առաջարկվել է Վիեննայում դեկտեմբերի 7-8-ը անցկացվող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Նա հայտնել է, որ ադրբեջանական կողմը համաձայնել է հանդիպման առաջարկին:

Հայերեն English