Գրականագետ Դավիթ Գասպարյանի «Հոգու հայելի» գիրքն անդրադարձ է Խաչիկ Մանուկյանի բանաստեղծություններին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Հոգու հայելի» մենագրությունը հայացք է ժամանակակից հայ պոեզիային` Խաչիկ Մանուկյանի ստեղծագործության իմաստաբանական և գեղագիտական վերլուծությամբ: Գիրքը լույս է տեսել «21-րդ դար: Հայ գրողներ» մատենաշարով, որը գրականագետի նախորդ` «20-րդ դար: Հայ գրողներ» մատենաշարի շարունակությունն է: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին Հայաստանի գրողների միությունում:

«Այն բաղկացած է երեք մասից` գրական միջավայր, հոգու հայելի, բառուբանը: Առաջին հատվածում ներկայացրել եմ վերջին տարիների հայ գրական միջավայրն իր դրական և բացասական կողմերով, դրսևորումներով: Երկրորդ մասում մանրակրկիտ վերլուծել եմ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունները, հատկապես` նրա քառահատոր ժողովածուն: Երրորդ հատվածում խոսել եմ ընդհանուր գրական արվեստի, դրա առանձնահատկությունների մասին:

Ընդգծեմ, որ սիրով եմ գրել գիրքը` դրան տրամադրելով կյանքիս մի ամբողջ տարին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դավիթ Գասպարյանը: Նա շեշտեց, որ բարձր է գնահատում Խաչիկ Մանուկյանի պոեզիան, նրա մարդկային տեսակը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ «Հոգու հայելի» գիրքը կարող է լուրջ բանավեճերի առիթ տալ կապված անհատների անունների, հայ գրական միջավայրի հետ: «Խոսելով 70-ականների գրականության մասին` Գասպարյանը նշել է, որ այն անկումային էր: Ես բնավ համամիտ չեմ այդ գաղափարի հետ: Այդ տարիներին և’ արձակում, և’ պոեզիայում հրաշալի սերունդ կար, անուններ, որոնք մեծ դեր են խաղացել հայ գրականության զարգացման գործում»,-շեշտեց միության նախագահը:

Անդրադառնալով Խաչիկ Մանուկյանի պոեզիայի վերաբերյալ գրքում ներկայացված դրական և քննադատական հայացքներին` միության նախագահն ասաց, որ համամիտ է դրանց հետ:

Գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանի խոսքով` Գասպարյանի գրիչը շատ սուր է: «Նա հայ գրական միջավայրը բավականին մուգ գույներով է ներկայացրել, սակայն կան նաև լուսավոր կետեր: Բացահայտել է Խաչիկ Մանուկյան բանաստեղծին, հրաշալի վերլուծել նրա հոգու հայելին, Մանուկյանի հարաբերությունները գրքի, գրական աշխարհի, մարդու հետ: Այս գրքում արտահայտված են ոչ միայն հայ, այլև համաշխարհային ժամանակակից կյանքի իրողությունները»,-ասաց Ավանեսյանը:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ընդգծեց, որ Դավիթ Գասպարյանն այն գրականագետն է, ում գնահատականին բոլորն են սպասում. նա անաչառ է, չհանդուրժող նաև ծայրահեղական: «Գրքում կան կետեր, որոնց հետ այնքան էլ համամիտ չեմ: Ինչ վերաբերվում է ինձ, կարծում եմ` ես դեռ այնտեղ չեմ հասել այնտեղ, որտեղ մատնանշել է Գասպարյանը:

Շնորհակալ եմ նրան բարձր գնահատականի, դիտողությունների համար, որոնք անպայման հաշվի կառնեմ»,-նշեց բանաստեղծը:

Նա հավելեց, որ գրականությունը մեծ խիզախություն է պահանջում, քանի որ մերկ ոգով ներկայանալու համար անհրաժեշտ է մոտ լինել կատարյալին, գեղեցիկին:

Դավիթ Գասպարյանը ծնվել է1947թվականիհոկտեմբերի 18-ինԵրևանում: Ավարտել էԵՊՀբանասիրական ֆակուլտետը։ Աշխատել էՀայաստանիԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է նույն ինստիտուտի փոխտնօրեն՝ գիտության գծով, ԵՊՀ հրատարակչության տնօրեն,Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանիռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ։ Ներկայումս որպես գլխավոր մասնագետ աշխատում էԿԳՆԿրթության ազգային ինստիտուտում։ «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից