Տարածաշրջանային

Էրդողանը ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում անցել է անեծքների

1 րոպեի ընթերցում

Էրդողանը ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում անցել է անեծքների

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Սպառելով քաղաքական բառապաշարը՝ այս անգամ Էրդողանն անցել է անեծքների ժանրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»: Նա նշել է, թե ԼՂ հիմնահարցը «արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»՝ չմոռանալով հերթական անգամ ասել է, որ հիմնախնդրի կարգավորման հարցում աջակցում են Ադրբեջանին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում