Սպորտ

Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 18-24-ը Հունգարիայում կկայանա մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ խմբի մրցաշարը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Հունգարիայի, Շոտլանդիայի և Թուրքիայի հավաքականները: Հոկտեմբերի 18-ին մեր հավաքականը կմրցի Շոտլանդիայի, հոկտեմբերի 21-ին՝ Թուրքիայի, հոկտեմբերի 24-ին Հունգարիայի հավաքականների հետ: Պատրաստվելով այդ մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը հոկտեմբերի 14-16-ը կանցկացնի նախապատրաստական հավաք ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը Հունգարիա կմեկնի հոկտեմբերի 17-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 20 ֆուտբոլիստուհիների.

Դարպասապահներ

Մարիամ Ցոլակյան, «Տրիբունա» (Գյումրի)

Լենա Անդրիասյան,«Երևան-Լ.Հ.»

Պաշտպաններ

Նորա Եղյան,«Երևան-Լ.Հ.»

Նելլի Խալաթյան,«Երևան-Լ.Հ.»

Մարիա Սախինովա,«Երևան-Լ.Հ.»

Անի Կարապետյան,«Երևան-Լ.Հ.»

Կարինե Խաչատրյան,«Երևան-Լ.Հ.»

Անյուտա Գալստյան,«Արթիկ ՖԴ»

Լիանա Ղազարյան,«Տրիբունա» (Գյումրի)

Կիսապաշտպաններ

Գայանե Սարդարյան,«Երևան-Լ.Հ.»

Լուիզա Ղազարյան,«Երևան-Լ.Հ.»

Պայծառ Ասատրյան,«Երևան-Լ.Հ.»

Կարինե Սանոսյան,«Երևան-Լ.Հ.»

Հեղինե Չոփիկյան,«Երևան-Լ.Հ.»

Էմմա Բաբոյան,«Արթիկ ՖԴ»

Հարձակվողներ

Գայանե Անտոնյան,«Երևան-Լ.Հ.»

Սաթենիկ Հովհաննիսյան,«Տրիբունա» (Գյումրի)

Աննա Դալաքյան,«Տրիբունա» (Գյումրի)

Գյուլնարա Սահակյան,«Տրիբունա» (Գյումրի)

Ռիտա Մարի Գրիգորյան,«ՖԱ Լոս-Անջելես» (ԱՄՆ)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում