Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշատախտակ բացվեց Երևանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներսես Հովհաննիսյանը ոչ միայն հիանալի կինոռեժիսոր էր, այլև զարմանալի մարդ: Այս մասին հոկտեմբերի 11-ին կինոռեժիսորի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությանն ասաց բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը: Հուշատախտակը բացվեց Երևանի Փավստոս Բուզանդի, 30 հասցեում:

«Նա կամուրջ էր Խորեն Աբրահամյանի, Արմեն Ջիգարխանյանի, Ֆրունզե Դովլաթյանի և այլոց միջև: Առանց Ներսեսի անհնար էր որևէ հարց լուծել: Նա առանձնանում էր իր ազգային մտածողությամբ, ազգային կինոյին նվիրվածությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ղազանչյանը:

«Ամեն ռեժիսոր նկարահանման հրապարակում ստեղծում է մթնոլորտ, որից կախված է ֆիլմի հաջողությունը: Ներսես Հովհաննիսյանը կարողանում էր այնպիսի լավ տրամադրություն, միջավայր ստեղծել, որ բոլորը լավ հույզեր ունենային: Նա ժպտերես մարդ էր, հիանալի ընկեր, ազնիվ, բարի անձնավորություն: Ցավում եմ, որ մեզ հետ չէ»,-նշեց դերասան Վիգեն Ստեփանյանը:

Ներսես Հովհաննիսյանի դուստր Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ Փավստոս Բուզանդի, 30 հասցեում գտնվող տանն է անցել իր հոր մանկությունը, և հենց այդտեղից է նա մուտք գործել մեծ կինո, որին հավատարիմ է մնացել իր ողջ կյանքում: Անահիտը հավելեց, որ իր հայրը լավ ընկեր էր, պահանջկոտ և ուշադիր՝ ընտանիքի նկատմամբ:

Ռեժիսորի համակուրսեցի դերասան Գուժ Մանուկյանն ընդգծեց, որ, նայելով շենքին, հիշում է իրենց ուսանողական տարիները: «Այս տանը Ներսես Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Արծրուն Մանուկյանը և ես քննությունների էինք պատրաստվում: Տան ամենալավ տեղը` թախտը, ընտրում էր Ներսեսը, իսկ մենք տեղավորվում էինք բազկաթոռներին: Նա պառկում էր ու ասում. «Դուք կարդացեք, իսկ ես կլսեմ»: Պատկերացրեք, որ բավականին լավ էինք հանձնում քննությունները: Ցավում եմ մի բանի համար, որ ինձ և նրան բախտ չվիճակվեց աշխատել միասին»,-պատմեց Մանուկյանը:

Ներսես Հովհաննիսյանը ծնվել է1938 թվականի հոկտեմբերի 12-ին Երևանում: Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։1953-ին ավարտել էԵրևանի գեղարվեստաթատերական ինստիտուտիռեժիսուրայի բաժինը։ Հետագայում աշխատել է«Հայֆիլմ» կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի օգնական, ապա` ռեժիսոր։Աշխատել է նաև «Մոսֆիլմ»կինոստուդիայում: Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Խոշոր շահում», «Վերջին կիրակին»,«Մենավոր ընկուզենի»։ Որպես ռեժիսոր ճանաչման է արժանացել հատկապես«Հարսնացուն հյուսիսից»ֆիլմի նկարահանումից հետո։1983 թվականին«Երջանկության մեխանիկան»ժապավենի համար արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԼԿԵՄ մրցանակի։

«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական կինոնկարների շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լյումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP