Կինո

Մահացել է դերասան Սեմ Նիլը

2 րոպեի ընթերցում

Մահացել է դերասան Սեմ Նիլը

78 տարեկանում մահացել է նորզելանդացի դերասան Սեմ Նիլը, որը հատկապես հայտնի էր «Jurassic Park» և «The Piano» ֆիլմերում կերտած դերերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նրա ընտանիքը։

Դերասանի սոցիալական ցանցում հրապարաված հայտարարության մեջ ընտանիքը հայտնել է, որ դերասանը մահացել է Սիդնեյում՝ «հանկարծակի և անսպասելի»։

Մի քանի տարի առաջ նրա մոտ արյան քաղցկեղ էր հայտնաբերվել, որը տարիների բուժումից հետո հաղթահարվել էր։ Նրա ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ մահվան պահին նա «քաղցկեղից զերծ էր»։ Մահվան պատճառը չի հստակեցվում։

Նիլի դերասանական կարիերան հարուստ է տարբեր ֆիլմերով, այդ թվում՝ «Peaky Blinders», «The Hunt for Red October» և «Omen III: The Final Conflict»։

Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը դերասանին անվանել է «մեկը մեծերից»։

«Նա սկսել է իր կարիերան այն ժամանակ, երբ այս երկրում գրեթե գոյություն չուներ խոստումնալից կինոարդյունաբերություն։ Ավելի քան հիսուն տարի նա Նոր Զելանդիայի պատմություններն էր ներկայացնում աշխարհին, իսկ նրա տաղանդը օգնեց մեր կինոարդյունաբերությունը դարձնել այն, ինչ այսօր է՝ մշակութային արտահանման մեր ամենամեծ ոլորտներից մեկը», - գրել է Լաքսոնը սոցիալական ցանցերում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում