Երևան

Ջուլիետա Ազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Ջուլիետա Ազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջուլիետա Ազարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ինձ համար սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի գործունեությունը, ինչպես նաև ապահովելու հանրության և ԶԼՄ-ների հետ բաց, օպերատիվ և արդյունավետ հաղորդակցություն։

Գիտակցում եմ, որ մամուլի խոսնակի աշխատանքը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ լինել հասանելի, ճշգրիտ և հետևողական, լսել հարցերը, ապահովել պատշաճ հաղորդակցություն և հանրությանը ներկայացնել Երևանի կյանքին ու քաղաքային կառավարմանը վերաբերող կարևոր գործընթացները։

Հատկապես ուզում եմ ընդգծել իմ պատրաստակամությունը՝ սերտ և գործընկերային աշխատանք կառուցելու բոլոր լրատվամիջոցների և լրագրողների հետ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ցուցաբերած բարձր վստահության և այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,-գրել է նա։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Արտյոմ Կարապետյանը։

Ջուլիետա Ազարյանը նախորդ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում