Սպորտ

Ռոբերտ Լևանդովսկին` Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին 

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Լևանդովսկին` Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլային հարձակվող և երկրի ընտրանու ավագ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին:

«Մենք հաղթանակ տոնեցինք մեզ համար ոչ հեշտ խաղադաշտում: Մեկնարկից էլ ցույց տվեցինք, որ ուզում ենք հաղթել, և գոլերը հաջորդեցին իրար: Մենք վերլուծել էինք մեր նախորդ սխալները և գիտեինք ինչի վրա աշխատել: Հայերը մեկ հնարավորություն ունեցան դարպասը գրավելու և այն օգտագործեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Լևանդովսկին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին երեկ Երևանում հյուրընկալել էր Լեհաստանի թիմին: Լեհերին հաջողվեց հաղթել 1:6 հաշվով, իսկ Ռոբերտ Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում