Միացյալ Նահանգները մտահոգված է Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ձերբակալման առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մեկի ձերբակալման փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում:

«Մենք համոզված ենք, որ այս մեղադրանքները բացարձակապես անհիմն են: Շարունակելու ենք աշխատել Թուրքիայի կառավարության հետ՝ համոզվելու, որ ԱՄՆ կառավարության աշխատակիցների, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ իրավական գործընթացներ են տարվում՝ համաձայն Թուրքիայի սահմանադրության և միջազգային իրավական նորմերի»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Ամերիկյան կողմն ընդգծել է, որ նմանօրինակ չհիմնավորված և հստակ աղբյուր չունեցող պնդումները միայն կվնասեն թուրք-ամերիկյան երկարամյա համագործակցությանը:

Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գրասենյակը գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում «լրտեսություն անելու» հիմնավորմամբ Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցին կալանավորելու որոշում է կայացրել: Ստամբուլի դատախազությունը պարզել է հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կապը նախկին դատախազ Զաքարյա Օզի հետ, ով սերտ կապեր ունի գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Թոփուզը մեղադրվում է Թուրքիայում «սահմանադրական կարգը փոխելու փորձ անելու», «լրտեսության» և «Թուրքիայի իշխանություններին տապալելու փորձի» մեջ:

Հայերեն

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը