Ռուսների մեկ երրորդից պակասն Է հավանություն տվել Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողության շարունակմանը
1 րոպեի ընթերցում
Եվս 22 տոկոսը դժվարացել Է ձեւակերպել այս թեմայի շուրջն իր դիրքորոշումը, ցույց Է տվել հարցումը, որն օգոստոսի 18 – 22-ն անցկացվել Է ՌԴ-ի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 1600 մարդկանց շրջանում:
Հարցման մասնակիցների 32 տոկոսը զգուշանում Է, որ ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը կարող Է Ռուսաստանի համար «նոր Աֆղանստանի» վերաճել: Դա քիչ հավանական Է համարում 40 տոկոսը:
Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունն իրականացվում Է 2015 թվականի սեպտեմբերի 30-ից: Ռուսաստանի մարտական օդուժն օգնում Է ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» դեմ սիրիական բանակի ցամաքային գործողություններին: