Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ21 հավաքականը ժամանել է Մոսկվա

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի Մ21 հավաքականը ժամանել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ21 տարեկանների թիմը արդեն Մոսկվայում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 2017թ. օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 5-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Ռուսաստանի և հյուրընկալելով ՆՀՀ Մակեդոնիայի Մ-21 հավաքականներին: Օգոստոսի 29-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Մոսկվա և հանգրվանել «Հիլթոն Գարդեն Ին Կրասնոսելսկայա» հյուրանոցում։

Օգոստոսի 30-ին Հայաստանի Մ-21 ընտրանին անցկացնելու է նախախաղային մարզում «ՌԺԴ Արենա» (նախկին «Լոկոմոտիվ») մարզադաշտում։ Մարզումից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայանալու է Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Հայաստանի ընտրանու կազմում ընդգրկված են 20 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ

Հենրի Ավագյան «Բանանց»

Մարկ Գրիգորյան «Էսլինգ», Ավստրիա

Պաշտպաններ

Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»

Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Աղավարդ Պետրոսյան «Բանանց»

Հայկ Սարգսյան «Բանանց»

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Հակոբ Համբարձումյան «Բանանց»

Գագիկ Մաղաքյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Վահագն Հայրապետյան «Փյունիկ»

Հովհաննես Իլանգյոզյան «Փյունիկ»

Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»

Էմիլ Եղիազարյան «Բանանց»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Հայկ Գալստյան «Շտուտգարտ» (Գերմանիա)

Հովհաննես Հարությունյան «Ավան Ակադեմիա»

Հարձակվողներ

Վահան Բիչախչյան «Ժիլինա» (Սլովակիա)

Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում