Արայիկ Հարությունյանը գերազանցության դիպլոմներ է հանձնել ՀԱԱՀ-ի մի խումբ շրջանավարտների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղը 2016-17 ուսումնական տարում գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին և նրանց հանձնել ավարտական դիպլոմները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառավարության ղեկավարն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի մասնագետների բարձր որակավորման կարևորությունը՝ Արցախի տնտեսության զարգացման գործում: «Ուզում եմ շնորհավորել շրջանավարտներին, որոնք գերազանցությամբ են ավարտել համալսարանը: Հույս ունեմ շատերիդ տեսնել գյուղատնտեսությամբ ոլորտում ձեր մասնագիտական ներուժը գործնականում իրացնելիս: Ես առանձնահատուկ կարևորում եմ ագրարային կրթությունը, քանի որ մեր երկրի ապագան պայմանավորված է գյուղատնտեսությամբ, այդ պատճառով այն կառավարության գործունեության առաջնահերթ ուղղությունն է: Վերջին տարիներին մեզ հաջողվել է նշանակալի բարելավում գրանցել բնագավառի տարբեր ենթաճյուղերում, սակայն, օրինակ, անասնաբուծության ոլորտում արդյունքներն անբավարար են, ինչը պայմանավորված է նաև որակյալ մասնագետների սղությամբ: Այս առումով մեր կրթական համակարգը լուրջ անելիք ունի»,- ասել է Ա. Հարությունյանը:

Շրջանավարտներին շնորհավորել է նաև Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և նրանց մաղթել աշխատանքում իրենց ստացած գիտելիքները դրսևորելու կարողություն:

Հայերեն

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր