Հայաստանի առաջնություն. «Բանանց»-«Փյունիկ»՝ 2:2, «Գանձասար Կապան»-«Արարատ»՝ 1:3
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրում օգոստոսի 6-ին կայացել են երկու մրցավեճ. «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ ոքիով՝ 2:2, իսկ «Գանձասար Կապան»-ն անակնկալ պարտություն է կրել «Արարատ»-ից՝ 1:3: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, առաջին խաղում «Փյունիկ»-ն Ալիկ Առաքելյանի դուբլի շնորհիվ կարողացել էր երկու գնդակի առավելություն ստանալ «Բանանց»-ի նկատմամբ, սակայն երկրորդ կեսին վերջինս դրսևորել է կամային որակներ ու Նորայր Գյոզալյանի և սերբ հարձակվող Նենադ Ինյացի գոլերի շնորհիվ ոչ ոքի կորզել այս մրցավեճում:
«Գանձասար Կապան»-«Արարատ» խաղում էլ տանտերերին նախ առաջ է մղել Ալեքս Ջունիորը: Երկրորդ խաղակեսում Անդրանիկ Քոչարյանի երկու գոլի և Դավիթ Մինասյանի արդյունավետ հարվածի արդյունքում Արկադի Անդրեասյանի սաները կարողացել են բեկել խաղի ընթացքն ու հաղթանակով մեկնարկել Հայաստանի առաջնությունում:
Առաջին տուրում օգոստոսի 4-ին կայացել էր նաև «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը, որն ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 2:1: