«Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառման շրջանակներում Հայաստան կժամանեն հայ կաթողիկեներ տարբեր երկրներից

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառման շրջանակներում Հայաստան կժամանեն հայ կաթողիկեներ տարբեր երկրներից: Հուլիսի 28-31-ը Հայ Կաթողիկե Եկեղեցու «Աղաջանյան» կենտրոնում (Թորոսգյուղի հարևանությամբ, նախկին «Մանուշակ» ճամբարի տարածք) տեղի կունենա «Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառումը, որին կմասնակցի 139 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Շվեդիայի հայ կաթողիկե համայնքներից և Լեհաստանից:

Միջոցառումը հոգևոր, մշակութային, հասարակական է՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ կաթողիկե երիտասարդության միասնությունը, զարգացնել նրանց հոգևոր նկարագիրը, մեկ ընդհանրական եկեղեցու պատկանելության և ազգային դիմագծի բարձր ինքնագիտակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Երիտասարդաց խմբից: Այս համազգային միջոցառման կազմակերպական բնույթը շարունակությունն է Կաթողիկե եկեղեցու «Երիտասարդության համաշխարհային օրեր» միջազգային ուխտագնացության, որը կազմակերպվում է Հռոմի Սուրբ Աթոռի կողմից երեք տարին մեկ պարբերականությամբ՝ աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր երիտասարդների մասնակցությամբ: 2016թ. Կրակովում կազմակերպված Երիտասարդության համաշխարհային օրերին մասնակցեցին ամենաշատ թվով հայ կաթողիկե երիտասարդներ (353 երիտասարդ): Ազգային երիտասարդական օրերը նույն ավանդության շարունակությունն է՝ ազգային մասշտաբով: Հուլիսի 28-31-ը երիտասարդները կմասնակցեն տարաբնույթ միջոցառումների:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում

Ծաղկունքում 208 գլուխ ոչխարի անկման դեպքը գայլերի հոշոտման հետ չի կապվում

ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա

Էստոնիայի ԱԳ նախարարը ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու ՔՊ-ին

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում

Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին

Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականին դրան նախորդող տարվա համեմատ աճել են 11 տոկոսով

Լատվիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ