Քաղաքականություն

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է․

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։

Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49.81 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 62 կամ 23.29 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 97 կամ 9.94 տոկոս ձայներով և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58 հազար 368 կամ 4 տոկոս ձայներով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ձայների նման հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա մեծամասնություն և կձևավորի կառավարություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում