Աշխարհ

Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում

1 րոպեի ընթերցում

Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում

Պակիստանի անվտանգության ուժերը վերջին երեք օրերի ընթացքում 27 զինյալ են ոչնչացրել հյուսիս-արևմտյան Խայբեր Փախթունխվայի նահանգում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Պակիստանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Երկրում արգելված «Ֆիթնա ալ Խավարիջ» խմբավորման դեմ մի շարք հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել։ Ոչնչացված ահաբեկիչները նախկինում մասնակցել են իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքացիական անձանց վրա հարձակումներին։ Նրանց մոտ գտել են զենք և զինամթերք։

Պակիստանի անվտանգության ուժերը 2025 թվականին ոչնչացրել են 2 597 զինյալի։ Նշված ժամանակահատվածում Պակիստանի տարածքում գրանցվել է 5 397 ահաբեկչական հարձակում, որոնց զոհ է դարձել 1 235 մարդ։ Ահաբեկչությունների ավելի քան 70%-ը տեղի է ունեցել Խայբեր Փախթունխվայի նահանգում, ևս մոտավորապես 29%-ը՝ հարավ-արևմտյան Բելուջիստանի նահանգում: Երկու շրջաններն էլ երկար ձգվող սահման ունեն Աֆղանստանի հետ, որտեղ, ըստ Պակիստանի իշխանությունների տվյալների, բազավորված են ահաբեկիչների ճամբարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում