Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթանակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթանակի առթիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախագահը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Սիրելի Նիկոլ Փաշինյան, անկեղծորեն շնորհավորում եմ խորհրդարանական ընտրություններում այս ջախջախիչ հաղթանակի առթիվ։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ միասին շարունակել սկսած աշխատանքը՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ամրապնդելու, Հայաստանի խաղաղությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր հաստատելու համար»,-գրել է Էմանուել Մակրոնը։

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49.81 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 62 կամ 23.29 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 97 կամ 9.94 տոկոս ձայներով և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58 հազար 368 կամ 4 տոկոս ձայներով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ձայների նման հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա մեծամասնություն և կձևավորի կառավարություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում