Լատվիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Լատվիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լատվիայի նախագահը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ ընտրություններում Ձեր համոզիչ ընտրական հաղթանակի կապակցությամբ: Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին ու ահաբեկումներին»,-նշել է նա:

Էդգարս Ռինկևիչսը նաև ընդգծել է, որ Լատվիան հաստատակամորեն կանգնած է վարչապետ Փաշինյանի կողքին և աջակցում է Հայաստանի ու Եվրոպական միության միջև էլ ավելի սերտ հարաբերություններին։

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49.81 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 62 կամ 23.29 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 97 կամ 9.94 տոկոս ձայներով և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58 հազար 368 կամ 4 տոկոս ձայներով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ձայների նման հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա մեծամասնություն և կձևավորի կառավարություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում