Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Երևանում բացվեց առաջին գրատնակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող նորաբաց գիրք-տնակը կխթանի ընթեցանության զարգացումը:

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին Երևանում բացվեց բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի անունը կրող գիրք-տնակը:

«Ծրագիրն իրականացվել է մասնավոր ներդրմամբ: Տարվա ընթացքում նախատեսել ենք տասը գրատնակ տեղադրել Երևանի տարբեր փողոցներում: Ընդգծեմ, որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը վեց միլիոն դրամ է. ընդհանուր առմամբ վաթսուն միլիոն դրամի ներդրում է անհրաժեշտ ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Ամիրյանը: Նա հավելեց, որ ծրագրի նպատակը ընթերցողին գրականությանն ավելի մոտեցնելն է ու հույս հայտնեց, որ գրատնակներ հետագայում կտեղադրվեն նաև ՀՀ մարզերում:

Գրատնակների լավ աշխատանքի համար նախարարության աջակցությամբ բազմաթիվ PR ակցիաներ կիրականացվեն:

Գիրք-տնակի յուրահատուկ դիզայնի հեղինակ Արման Դավթյանի (Նուռ) խոսքով`գրքի ձևով գրատնակ ստեղծելու գաղափարն ինքնաբուխ էր: «Գրքի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ. դա է վկայում Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի առջևում տեղադրված արձանը: Սա «Ընթերցողի արձան»-ի շարունակությունն է: Այդ արձանն ունի տեղ, որտեղ մարդիկ իրենց տարբեր գրառումներն են գցում: Ես դեռ հավաքում եմ դրանք ու ասեմ, որ հետաքրքիր մտքերը շատ են: Դրանք հետագայում բրոշյուրի տեսքով կվաճառվեն այս գրատնակներում»,-շեշտեց դիզայները:

«Սրտանց ողջունում եմ Արմեն Ամիրյանի այս գեղեցիկ նախաձեռնությունը. եթե քաղաքը գրքերով ու գրախանութներով հարուստ լինի, ավելի շատ կլինեն կրթված, զարգացած երիտասարդները»,-շեշտեց Ավետիք Իսահակյանի թոռ, գրականագետ Ավետիք Իսահակյանը:

Նախարար Արմեն Ամիրյանի և Արման Դավթյանի (Նուռ) մտահղացմամբ, «Little Story» ընկերության 60 մլն դրամի ներդրումով, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այդպիսի ևս 9 կրպակներ կտեղադրվեն մայրաքաղաքի՝ դասական հայտնի գրողների անուններ կրող փողոցներում։ Յուրաքանչյուր գիրք-տնակը կկոչվի այն գրողի անունով, որը կրում է տվյալ փողոցը։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից