Տարածաշրջանային

Իրանում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակման հետեւանքով զոհվել Է մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ

1 րոպեի ընթերցում

Իրանում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակման հետեւանքով զոհվել Է մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, նախնական տվյալներով, զոհվել Է մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ: Ինչպես հայտնել Է Press TV հեռուստաալիքը, հարձակվողներից մեկը պայթյուն Է իրականացրել դամբարանի շենքում:

Tasnim գործակալության տվյալներով՝ արեւմտյան մուտքով դամբարան են ներխուժել մի քանի զինյալներ եւ անկանոն կրակ բացել: Այնուհետեւ նրանցից մեկը պայթյուն Է իրականացրել, երկրորդ հարձակվողն սպանվել Է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից: Նաեւ ձերբակալված Է հարձակմանը մասնակցած մի կին: Mehr գործակալությունը հայտնել Է, որ դամբարանի մոտ պայթուցիկ սարք Է վնասազերծվել:

Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակված Է մետրոյի՝ դամբարանի մերձակա կայարանը:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ չորս զինյալներ կրակ են բացել Իրանի խորհրդարանի շենքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում