Արամ Աթեշյանի և Գարեգին Բեկչյանի հանդիպումը դրական արդյունք չի տվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և տեղապահի ընտրություններում հաղթած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հանդիպումը դրական արդյունք չի տվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Հանդիպումը կայացավ Արամ Աթեշյանի, Գարեգին Բեքչյանի և երկու ոչ եկեղեցականների մասնակցությամբ: Արամ Աթեշյանն ասել է, որ թեպետ Գարեգին Բեքչյանն ընտրվել է տեղապահ, ինքն իր լիազորությունները չի կարող փոխանցել: Նա հայտնել է, որ Գարեգին Բեքչյանը, որպես տեղապահ, թող անի, ինչ կարող է: Ստացվում է, որ Գարեգին Բեքչյանը բոլոր լիազորությունները չի ստանձնում: Եթե նա գործելու կարողություն չունի, հրահանգներ չի կարող տալ, հետևաբար չի կարող պատրիարքի ընտրական գործընթացը նախապատրաստել»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Նրա խոսքով, ապրիլի 1-ին Ստամբուլի փոխնահանգապետի հետ հանդիպմանը նշվել է, որ ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից հետո անդրադարձ կարվի պատրիարքի ընտրությունների գործընթացին: Թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Գարեգին Բեքչյանը՝ դեռ պարզ չէ: Բագրատ Էստուկյանը նշեց, որ առաջիկա անելիքների մասին դեռ տեղեկություն չկա:

Բագրատ Էստուկյանը փոխանցեց, որ Գարեգին Բեքչյանը վերադարձել է ապրիլի 2-ին: Նախատեսված էր, որ Հրաշափառի արարողությունով նա պետք է մուտք գործեր Մայր եկեղեցի: Նախորդ օրերին Արամ սրբազանը բոլոր քահանաներին լուր էր տվել` արգելելով մասնակցել արարողությանը: Նույնիսկ փորձել են եկեղեցու դռները փակել:

«Եկեղեցու դռները բացվեցին, երբ եկան Գարեգին Բեքչյանը և Սահակ Մաշալյանը: Նախատեսված արարողությունը չեղավ, միայն աղոթք հնչեց: Մեր եկեղեցու համար բավական դժբախտ օրեր ենք ապրում, պատմության մեջ ամոթով հիշվելու արժանի օրեր ենք ապրում»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Ստամբուլի նահանգապետի տեղակալը մարտի 15-ին նախքան պատրիարքարանում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»: Պատրիարքարանում տեղապահի ընտրության նպատակով 2017-ի մարտի 15-ին հրավիրված հոգևորականների ժողովը մեկնարկել է ժամը 15:00-ին, իսկ գրությունը նահանգապետարանից պատրիարքարան է ուղարկվել ժամը 13:47: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է տեղապահի ընտրություններում:Տեղապահի ընտրություններում հաղթել էր Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում