Հայաստանում գանգի հիմի հսկաբջջային ուռուցք ունեցող երեխային փրկել են դեղորայքային բուժմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գանգի հիմի հսկաբջջային ուռուցք ունեցող երեխայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել առանց վիրահատական միջամտության` դեղորայքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում` երեխային բուժող բժիշկ Գևորգ Թամամյանն ասաց, որ միջազգային գրականության մեջ սա ամենաերիտասարդ դեպքն է, երբ գանգի հիմի հսկաբջջային ուռուցքով երեխան ստացել է դեղորայքային բուժում: Աղջնակն անցած տարի ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա` ծայրահեղ ծանր վիճակում, երբ վիրահատական և ճառագայթային բուժումներն անարդյունավետ են եղել: «Սա յուրահատուկ կլինիկական դեպք էր: Երեխայի մոտ ուռուցքն այնպիսի տեղում էր, որ հնարավոր չէր ամբողջությամբ հեռացնել այն վիրահատության միջոցով»,-ասաց նա: Բժշկի խոսքով` Մոսկվայում կատարվել էր մասնակի ռեզեկցիա: Այնուհետև ուռուցքը սկսել էր աճել:

«Երբ երեխան ընդունվեց մեր կլինիկա, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, ոչ կարողանում էր սնվել, ոչ նորմալ խոսել և ոչ էլ քայլել, առկա էր շլություն: Վերջերս միջազգային գրականության մեջ նկարագրվել էին դեպքեր, հիմնականում մեծահասակների շրջանում, որ դենոսումաբ պրեպարատը խոստումնալից արդյունքներ էր տվել: Եվ մենք, ծնողների համաձայնությունը ստանալուց հետո, որոշեցինք սկսել բուժումը, քանզի հակառակ դեպքում կկորցնեինք երեխային: Դա բավականին ռիսկային էր մեզ համար ևս, որովհետև դեղաչափերը բավականին բարձր էին, և չգիտեինք, թե ինչ արդյունք կստանայինք, սակայն այլ ելք չկար»,-հավելեց նա:

Հենց առաջին ներարկումից հետո 14-ամյա աղջնակի վիճակը սկսեց բարելավվել, և մի քանի կուրս հետո նա արդեն դուրս գրվեց հիվանդանոցից: Այսօր երեխան վերադարձել է նորմալ կյանք, շլությունը վերացել է և սկսել է նորից դպրոց գնալ:

Իտալիայի հեղինակավոր Մանկաբուժության ամսագիրը եւս անդրադարձել էր հայաստանցի բժիշկների հրաշագործ աշխատանքին:

Հայերեն English

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ