Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին լուրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

«Քարոզչական աղմուկի համար ամեն ինչ էլ կարող է առիթ դառնալ. Աբխազիայի իրավաչափ որոշումը Վրաստանի հետ սահմանին իր հսկիչ անցագրային կետերի քանակի օպտիմալացման մասին, երկկողմ համաձայնագիրը, որը թույլ է տալիս Հարավային Օսիայի քաղաքացիներին անհատական պայմանագրերի հիման վրա ծառայել ռուսական բանակում, Աբխազիայի տարածքում իբրև թե С-300 հավելյալ դիվիզիոնի տեղակայումը, և արդեն չափազանց ֆանտաստիկ պատմությունը դեպի Հայաստանի Վրաստանի տարածքով ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին»,- նշված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ տեղեկատվական դաշտում նման քայլերը ծառայում են Ժնևյան բանակցությունների հերթական փուլը սաբոտաժի ենթարկելու նպատակին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում