1 րոպեի ընթերցում
Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։
«Ավարտեցինք զորահանդեսի նախապատրաստության վերջին աշխատանքները։ Մայիսի 28-ին 9։30–ից բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում․ եկեք և վայելեք Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր դիմագծով, նոր սպառազինությամբ, նոր հանդերձանքով»,– նշել է նախարարը։
Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը հանրությանն էր ներկայացրել նաև ՀՀ բանակի նոր զինանշանը։