Փաշինյանը ՀՀ պաշտպանունակության էական գործոններից համարեց նաև պետական սահմանի ամրացված շրջանները
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պաշտպանունակության բարձրացման էական գործոններից է համարում պետական սահմանի երկայնքով կառուցված մի քանի տասնյակ ամրացված շրջանները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն արեց մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ։
«ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21-րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց-բերդեր և ինժեներական մտքի գլուխգործոցներ են ՀՀ պետական սահմանի երկայնքով»,-ասաց Փաշինյանը։
ՀՀ բանակը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին ներկայանում է նոր սպառազինությամբ, համազգեստով ու գաղափարաբանությամբ։