Հայաստան

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

COP17-ին ընդառաջ Հայաստանի շրջակա միջվայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Օմանի Սուլթանության շրջակա միջավայրի պահպանության մարմնի նախագահ Աբդուլլահ Ալիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման,  էկոհամակարգերի վերականգնման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման հնարավորությունները։

Անդրադարձ է եղել նաև COP17-ի օրակարգին՝ կարևորելով միջազգային համագործակցությունն ու համատեղ ջանքերը կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակներին հասնելու գործում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում