Արարատյան դաշտում և Երևանում եղանակը տաքացել է 10-15 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում, եղանակը տաքացել է 10-15 աստիճանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Եթե երեկ այս ժամին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում -20...-22 աստիճան էր, ապա այսօր -7...-8 աստիճան է»,-գրել է նա:
Կարդացեք հոդվածը` Русский